Dinebook for Android

Install

Dinebook for iOS

Install

Ներբեռնեք Dinebook հավելվածն անվճար

Dinebook-ը՝ Երևան քաղաքի ռեստորաններում սեղանների ամրագրման համակարգ է, որը նաև յուրատեսակ ուղեցույց է քաղաքի ռեստորանների առաջարկների, նորությունների վերաբերյալ։

Ինչպե՞ս է աշխատում Dinebook-ը

Երբ ուզում ես որևէ տեղ գնալ և լիցքաթափվել, հաճախ առաջանում է նախապես սեղան պատվիրելու անհրաժեշտություն: Dinebook-ը կօգնի գտնել քեզ շրջապատող ամենամոտիկ ռեստորանները; իմանալ անհրաժեշտ տեղեկություն նախքան ռեստորանում հայտնվելը՝ հասցե, վարկանիշները, մենյու, գնային միջակայքը, կարծիքներ; պատվիրել սեղան 9:30-ից մինչև 23:00-ը; ինչպես նաև հավաքել հավատարմության միավորներ և օգտագործել դրանք հաշիվը վճարելիս։ Ուղղակի ընտրի ամսաթիվը, ժամը, մարդկանց քանակը քո սեղանի համար և կառավարիր ամրագրման ընթացքը։ Այս ամենը շատ հեշտ է, արագ և անվճար։

Բացահայտեք լավագույն ռեստորանները Ձեր շրջակայքում

Dinebook հավելվածը հնարավորություն է տալիս գտնել և ամրագրել սեղաններ Երևանի լավագույն ռեստորաններում և սրճարաններում։

Ստացեք անհրաժեշտ տեղեկություն նախքան ռեստորանում հայտնվելը

Նախքան ռեստորան հաճախելը օգտատերը կարող է դիտել ռեստորանի նկարները, մենյուն, առաջարկները, գնային միջակայքը, ինչպես նաև կարդալ այլ հաճախորդների կարծիքները։

Կատարեք սեղանների ամրագրում

Օգտատերը կարող է նշել ամսաթիվը, ժամը, մարդկանց քանակը, ավելացնել հատուկ ցանկություն և ամրագրել սեղան իր նախընտրած ռեստորանում։

Ստացեք հավատարմության միավորներ

Յուրաքանչյուր ռեստորանում սեղան ամրագրելիս օգտատերը ստանում է 100 միավոր, ռեստորանի վերաբերյալ կարծիք հայտնելիս՝ 30 միավոր, ռեստորանը գնահատելիս՝ 20 միավոր։ Հավաքած միավորները համարժեք են ՀՀ դրամի։ (100 միավորը=100 դրամ)

Վճարեք հավաքած միավորներով

Օգտատերը հնարավորություն ունի իր հավաքած միավորներով վճարել հաշիվներ Dinebook համակարգում ներառված ռեստորաններում։

Dinebook-ը Ռեստորանների համար

Dinebook Management-ի օգնությամբ հնարավոր է արդյունավետ հետևել և կառավարել հաճախորդների հոսքը։ Համակարգը ներառում է տվյալների բազայի վերլուծություն և վերահսկողություն, ինչպես նաև օգնում է տարբերակել ազատ, պատվիրված և զբաղված սեղանները ռեստորանում։

• Ամբողջական տեղեկություն ամրագրման մասին
• Սեղանների կառավարում ըստ հաճախորդների քանակի
• Սեղան ավելացնելու և փակելու հնարավորություն
• Մոնիտորինգ
Ավելին

Կապ Մեզ հետ

+374 11 201020 info@dinebook.am

Կապ Մեզ հետ

Հավելվածը հասանելի է